Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց անցյալ տարվանից ավելի քիչ արդյունք

Հասարակություն
himn

«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում: Այս նպատակով ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում`  հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ: Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ: Հիշեցնենք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Դեպի Արցախ» կարգախոսով «Հեռուստամարաթոն 2014-ին» հանգանակվել է $12 399 550: Հավաքագրված գումարն ուղղվել է Հայաստանի ու Արցախի հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում: