Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԲՃ-ն հնարավոր է բոյկոտի Տիգրան Խաչատրյանի նոր պաշտոնը». Առավոտ

Հասարակություն
surik-xachatryani-vordi22

Բնապահպան Սիլվա Ադամյանի համար անընդունելի է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին «Հայ Անտառներ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնին նշանակելը: Նա Aravot.am-ին ասաց, որ չի բացառվում, որ «Համահայկական բնապահպանական ճակատը» բոյկոտի Տիգրան Խաչատրյանի պաշտոնի նշանակումը, ինչպես Քաջարանի կոմբինատի նախկին տնօրենի տղայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նշանակման դեպքում. «Որովհետեւ Համահայկական բնապահպանական ճակատը բավականին շատ բաներ է բացահայտել՝  անտառահատումներ, ծառերի վաճառք… այդ ամբողջ գործարքները կատարվում են շատ բարձր մակարդակով ու պետք է նման մի անձնավորություն՝ Տիգրան Խաչատրյանի նման, որը կարողանան այդ գործարքները ծածկել, փակել, ներկայացնել այնպես, ինչպես պետք է: Իհարկե, այդ պաշտոնին չեն նշանակի մի անտառագետի, որը գիտությունների դոկտոր է, գիտնական է, մարդ, որը կկարողանա ճիշտ կառավարել անտառը, որովհետեւ այն ամբողջ կեղտը, որը դուրս է բերվում մեր անտառահատումների հետ, ջրի երես դուրս կգա: Իսկ նման մարդկանց միջոցով կարելի է հանգիստ վախեցնելով, խեղաթյուրելով՝ խնդիրները ուծել, որովհետեւ իր հայրիկը էս ինչ մարդն է, ունի կապեր: Կասեն՝ պետք է փակես էս գործը, ու ինքը կփակի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով