Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչության պետի  սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է

Հասարակություն
hqk

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Մ.Պողոսյանին՝  բանկի իրավաբանական վարչության պետ  Հ.Աթանյանի  սպանության համար։ Նախաքննությամբ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա նոյեմբերի 26-ին Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն  է ներկայացրել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝  նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Քննության շահերից ելնելով՝ քրեական գործով պարզված հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին