Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը հրաժարվել է ներողություն խնդրել Ռուսաստանից

Քաղաքականություն
erd700

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ մտադրություն չունի ներողություն խնդրել Ռուսաստանից՝  ռուսական ռազմական օդանավի կործանման պատճառով։ «Ես կարծում եմ, մենք չէ, որ պետք է ներողություն խնդրենք»,-հայտարարել է Էրդողանը՝ CNN-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը։ Մեր օդաչուները և մեր զինված ուժերը պարզապես իրենց պարտականությունն են կատարել և պատժել են սահմանախախտներին», ավելացրել է Թուրքիայի նախագահը։ Այս մասին տեղեկանում ենք interfax-ից