Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հետո չբողոքեք, որ մեռելները գալիս են ընտրության» (տեսանյութ)

Քաղաքականություն
Voskevan

Ըստ իշխանությունների ներկայացրած թվերի՝ Հայաստանում 2,6 մլն անձ ընտրության իրավունք ունի, իսկ 900.000-ից ավելի մարդ մինչև 18 տարեկան է։ Այս մասին «Այո-ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներին ներկայացրեց «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը։ «Եթե գումարում ենք 2,6 միլիոնին 900.000, ստանում ենք 3,5 մլն մարդ։ Ըստ ձեզ՝ Հայաստանում 3,5 մլն բնակիչ կա՞, կամ Խորհրդային տարիներից հետո երբևէ 3,5 մլն բնակիչ եղե՞լ է։ Սա առաջնային պատճառներից մեկն է չվստահելու իշխանությանը, որովհետև, եթե մի գործընթաց կազմակերպվում է հանուն ժողովրդի, չի կարող ի սկզբանե լինել կեղծիքներով»,-շեշտեց նա։ Պարոն Մկրտչյանը շեշտեց նաև, որ եթե սահմանադրության նախագիծն անցնի, համապետական ընտրությունները 50 տոկոսով կրճատվում են։ «Եթե մենք մասնակցում էինք 2 համապետական ընտրության՝ նախագահական և խորհրդարանական, ապա հիմա մասնակցում ենք մեկ խորհրդարանական ընտրության։ Սա իշխանությունների կողմից գործընթացի էժանացում է և գումարի խնայողություն,  որովհետև մենք շատ լավ ենք գիտակցում, թե ինչքան թանկ են նստում իշխանությունների վրա ընտրությունները։ Այսինքն, պետք է հաշվի առնենք, թե ինչքան գումար է ծախսվում շտաբերի, շտաբերի աշխատակիցների վրա»։ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչը վստահեցրեց բնակիչներին. այս սահմանադրությամբ իշխանափոխության հույս ունենալ պետք չէ,  դա ուղղակի անհրաժեշտություն է։ «Այս տարիներին ձևավորված համակարգը, որը ՀՀ քաղաքացիներին ենթարկել է շահագործման, պետք է մի օր պայթի։ Պայթելու համար անգամ մի գրիչի թանկացման գործընթացը բավարար է»։ Ոսկեվանցիներին երիտասարդ գործիչը հորդորեց չմոռանալ, որ սահմանադրության հանրաքվեն լրջագույն ընտրություն է. «Եթե տալու ենք այս կառավարող թիմին ևս 10 տարի կառավարելու հնարավորություն, հետո չբողոքեք, որ մեր թոշակները չեն տալիս, որ մեռելները գալիս են ընտրության և այլն»,-եզրափակեց պարոն Մկրտչյանը։