Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ, նոր ընտանիք կազմած, հեռանում են գյուղից

Կարևոր լուրեր Հասարակություն
19

Վերջին 10 օրվա ընթացքում սահմանապահ Ոսկեվան գյուղում կրակոցներ չեն հնչել։ «Ամեն պահ էլ սպասում ենք, որ կիրականացվի, դրանք ժամ ու պատարագ չեն ճանաչում»,- ասում է Ոսկեվանի բնակիչ տիկին Ասյան։ Ըստ նրա՝ իրենք ամեն պահի են վտանգի սպասում. «Գյուղի 30 %-ը ադրբեջանցիների կրակի տակ է, արդեն սովորական է անհանգիստ կյանքով ապրելը», - նշում է նա։   Ոսկեվանն ունի մոտ 400 տնտեսություն, սակայն գյուղի ոչ բոլոր տներն են բնակեցված. «Երիտասարդ, նոր ընտանիք կազմած հեռանում են գյուղից, ո՞ր ծնողն է պատրաստ, որ իր ընտանիքը մշտական կրակի տակ ապրի», -ասում է 34-ամյա Արտակը, ով մեկ օր է, ինչ վերադարձել է Ռուսաստանից։ 2 «Ստեղ ինչ կա, որ մնանք, գնում ենք, գոնե ձմեռվա համար երկու կոպեկ ենք բերում»։ Ոսկեվանն այն համայնքներից է, որը արտոնություններ ունի. «Լույսի ու ջրի փողի կեսն ենք տալիս, հարկերից ազատված ենք։ Առաջ դա էլ չկար, գյուղում մշտական եկամուտներ ունեցող ընտանիքները քիչ են, դա էլ քիչ բան չի», -նշում է Արտակը։ Մինչդեռ, ըստ նրա, մեծ խնդիր է գազաֆիկացման հարցը. «Տրուբաները բերել անցկացրել են գյուղում, բայց մարդկանց ձեռը փող չկա գազ հասցնեն տուն։ Իմ տունը մի տասը մետր ա հեռու տրուբաներից, 59000 դրամ են ուզում, մի երկու տուն էն կողմ 200000 դրամ պետք է տան»։ 3     6 Գյուղի փողոցներում մեծ թիվ են կազմում տարեցները։ «Գնացել են տղա ջան, ստեղ ջահել չի մնացել, մենք ո՞ւր գնանք, ո՞վ կընդունի մեզ։ Մի մահ ա, մի մենք», -Ոսկեվանի տարեցներից մեկի խոսքերն են, ով ապրում է մենակ՝ առանց ընտանիքի... 5 7 4