Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազիկ Ավդալյանի վերադարձը մեծ հարթակ չստացվեց

Սպորտ
sport-nazik

Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր կրկին վերադարձավ մեծ հարթակ: Մեր անվանի մարզուհին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում կրկին ուժերը փորձեց 69 կգ քաշային կարգում: Նա հանդես եկավ «B» խմբում: Պոկում վարժությունում մեր մարզուհին բարձրացրեց 105 կգ, հրում վարժությունում՝ 125 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Նազիկ Ավդալյանը խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը: «Բնականաբար ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է, մրցահարթակ դուրս չէի եկել վեց տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Մեջքիս վնասվածքը չէր խանգարում, թեպետ ունեի այլ վնասվածքներ, որոնք ցավազրկված էին: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է եւ ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն օլիմպիական խաղերն են», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է անվանի մարզուհին: Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն աշխարհի չեմպիոն էր հռչակվել 2009 թվականին՝ 266 կիլոգրամ արդյունքով (119+147 կգ):