Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հրաժարվել է թուրքական հավաքից

Սպորտ
sport-shirak

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջիկա ձմեռային ընդմիջմանը նախատեսել էր ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժարվել թուրքական հավաքից եւ այժմ այլընտրանքային տարբերակ է փնտրում: Այդպիսով, «Շիրակը» միացել է ռուսական ակումբներին, որոնք միաձայն հրաժարվել են Թուրքիայում նախատեսված ուսհավաքներից՝ որպես բողոք Սիրիայում վերջերս Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեմ: Ի դեպ, նույնպիսի քայլի է դիմել նաեւ Սերբիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Ցրվենա Զվեզդան», որը նույնպես հրաժարվել է թուրքական հավաքից եւ դրանով աջակցել ռուսներին: