Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեռնպահ մնացեք մահացածի լուսանկարները տեղադրելուց». Անելիք Բանկ

Հասարակություն
Region-Capture-copy

«Անելիք բանկը» ֆեյսբուքյանն իր էջում հանդես է եկել հորդոր-կոչով՝ ուղղված լրագրողներին. «Հարգելի գործընկերներ, լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, ձեզ ենք դիմում մեծ հորդորով, կոչով, պահանջով վերջապես: Խնդրում ենք, «Անելիք Բանկի» իրավաբանի սպանության մասին լուրին անդրադառնալու ժամանակ ձեռնպահ մնացեք կյանքից անժամանակ հեռացած երիտասարդի արդեն մահացած վիճակում լուսանկարները տեղադրելուց, կամ գոնե դեմքը ծածկեք պատկերն աղավաղող խորանարդիկներով: Սա տարրական հարգանք է ոչ միայն զոհվածի, այլ նաև նրա հարազատների նկատմամբ: Աստված ոչ անի, որ մեզանից որևէ մեկը, երբևիցէ առնչվի նման կորստի հետ… Այդ լուսանկարները կամ տեսանյութերը տեղադրելուց ու տարածելուց առաջ մտածեք կորստի ահավորության մասին, փորձեք ձեզ դնել նրա մոր, քրոջ, կնոջ, եղբոր, հոր տեղը, ով համացանցում տեսնում է գետնին արնաշաղախ ընկած իր սիրելի մարդուն և, ով փորձելու է հոդաբաշխ բացատրություն գտնել մահացածի մանկահասակ երեխաներին՝ աշխատանքից տուն չեկած հոր բացակայությունը ինչ որ ձևով բացատրելու վերաբերյալ: Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ….»