Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մեկնարկում է հանգանակությունը. կկատարե՞ն գործարարներն իրենց խոստումը

Հասարակություն
hayastan-himnadram

Այսօր, Հայաստանի ժամանակով 22:00-ին Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-հանգանակությունը։ Այն կտևի մինչեւ առավոտյան ժամը 10։00-ն: Հեռուստամարաթոնն այս տարի նպատակ ունի հոգալ հիմնականում Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանային կարիքներ: Դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով՝ www.himnadram.org եւ www.armeniafund.org: Հանգանակությանը 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում է տվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել 1 միլիոն դոլար նվիրաբերել Հեռուստամարաթոն-2015-ին: «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերեր Կարեն եւ Միքայել Վարդանյանները՝ 30-ական միլիոն ՀՀ դրամ ՝ Արցախում եկեղեցի կառուցելու համար: