Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատճա՞ռ է լինում, որ նշանակում են». նախարարը՝ Սյունիքի մարզպետի որդու նշանակման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sergo1

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել «Հայանտառ»-ի տնօրենի օգնական: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով է ընտրվել հենց նրա թեկնածությունը, Կառավարության նիստից հետո հարցը լսելիս Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն արձագանքեց. «Պատճա՞ռ է լինում, որ նշանակում են: Ոչ մի պատճառ էլ չկա»: Ավելին նախարարը խուսափեց ասել՝ արագ ճեղքելով լրագրողների բազմությունն ու հեռանալով կառավարության շենքից: Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը հիշատակվում է մի շարք աղմկահարույց գործերում՝ զուգորդված բռնություններով։