Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled111

ԱԳՆ-ն տեղեկացնում է. «Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի` Թբիլիսի կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։ Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը»։ Թբիլիսիում վաղը կանցկացվի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հիշեցնենք՝ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Թբիլիսիում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: