Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանում հավաքվածները միայն լսողի դերում են (տեսանյութ)

Քաղաքականություն
noy

«Այո և ոչ» հեռուստնախագիծը մեկօրյա դադարից հետո կրկին մարզերում է։ Հերթական հանդիպումը Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում է։ Ելույթ ունեցողների քարոզները քաղաքացիները հիմնականում անպատասխան են թողնում. հավաքվածները լսողի դերում են, ինչը նույն պատճառով է, ինչ նախորդ մի քանի դեպքերում. նրանք պետական աշխատողներ են՝ ուսուցիչներ, համայնքային կառույցների աշխատակիցներ։ «Ա1+»-ի հարցին՝ ո՞րն է նրանց անտարբերության պատճառը, ինչո՞ւ են պասիվ հարցեր բարձրացնելիս, հնչում են կցկտուր պատասխաններ. «Տղա ջան, երկու րոպե եկել ենք նստենք գնանք, մեր ինչ գործն ա», «Պատգամավորների հետ ժողովի ենք եկել, Սահմանադրությունը մեզ ի՞նչ, որ խոսանք»։ Նոյեմբերյանում հաջորդ հանդիպումը քաղաքային այգում է նախատեսված, որտեղ, ըստ ամենայնի, կլինեն նույն քաղաքացիները։