Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրացուցիչ 130 միլիոն՝ գործուղումների ու ընդունելությունների համար (տեսանյութ)

Տնտեսություն
2413e3377cdd969bf89572a4fa472c40

Կառավարությունն այսօր որոշում է կայացրել ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների եւ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գծով բյուջետային հատկացումները: Նախաձեռնության հեղինակը ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է: Նախատեսվում է պետական բյուջեում բյուջետային հատկացումների վերաբաշխման եղանակով արտասահմանյան պաշտանական գործուղումերի գումարներն ավելացնել 100 միլիոն դրամով, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գումարները՝ 30 միլիոն դրամով: Հատկացումը կկատարվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Հատված՝ պաշտոնական փաստաթղթից

  1. Անհրաժեշտությունը. ՀՀ կառավարության վերը նշված որոշման նախագծի (այսու­հետ` Նախագիծ) ըն­դու­նումը պայմա­նավորված է ՀՀ 2015 թվականի պետական բյու­ջե­ում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահման­յան պաշ­տոնական գործուղումների գծով ծախսերի ֆինանսա­վոր­ման համար նախատես­ված հատկա­ցումների ան­բա­վա­րա­րության հետևան­քով այդ ուղ­ղու­թ­յամբ լրացուցիչ մի­ջոց­ներ նախատե­սելու անհրա­ժեշտությամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. ՀՀ 2015 թվա­կա­­նի պետական բյու­ջեում «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» և «Արտասահմանյան պաշ­տոնական գործուղումներ» ծախսային ծրագրերի գծով ՀՀ 2015 թվականի պետական բյու­ջեում նա­խատեսված է համապատասխանաբար՝ 350.0 մլն դրամ և 567.0 մլն դրամ, որի դիմաց ս/թ նոյեմբերի 9-ի դրութ­յամբ արդեն իսկ ֆինանսա­վորումը կազմում է համապատասխանաբար՝ 292.3 մլն դրամ և 564.8 մլն դրամ: Միաժամանակ, առկա են նշված ծրագրերի գծով ՀՀ վարչապետի կողմից ընդունված մի շարք որոշումներ, որոնք դեռ չեն ֆինանսավորվել կամ ֆինանսավորվել են մասնակիորեն:
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագիծը չի նա­խատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխութ­յուն:
  4. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է ՀՀ 2015 թվակա­նի պետա­կան բյուջեում բյուջետային հատկացումների վերաբաշխման եղա­նա­կով ավելաց­նել «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» և «Ար­տասահմանյան պաշ­տոնական գործուղումներ» ծախսային ծրագրերի գծով նախա­տեսված գումարները համա­պատասխանաբար՝ 30.0 և 100.0 մլն դրամով` ի հաշիվ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի: