Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիրդուսի բնակիչների մի մասին խոստացան վաղը տրամադրել փոխհատուցումը (տեսանյութ)

Հասարակություն
fird

Կառավարության դիմաց հավաքված 33 թաղամասի բնակիչներին քիչ առաջ մոտեցավ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը։ Վերջինս վստահեցրեց հավաքվածներին, որ վաղը նրանցից 11 հոգու քանդված բնակարանների դիմաց փոխհատուցումը լինելու է քարտային հաշիվների վրա։ Նա ասաց, որ այդ 11 ընտանիքն ավելի փոքր բնակարան ունեցողներն են։ Իսկ «Ա1+» –ի հարցին, թե ի՞նչ է լինելու մյուսների հետ, ե՞րբ կլուծվի նրանց հարցը, պարոն Դավթյանը պատասխանեց. «Դեռ չգիտենք, հերթով բոլորի խնդիրները կլուծենք»։ Սակայն հավաքված բնակիչները բարձրաձայն ասում էին, որ չեն հավատում նրանց ոչ մի խոստմանը։ Բնակիչներին մոտեցավ նաև կառավարության դիմում-բողոքների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով բնակիչներին հայտնեց, որ վաղը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատրաստ է ընդունել նրանց։