Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչի՞ համար մեկի երեխան պետք է գնա, կանգնի, վիրավորվի, զոհվի, մյուսինը՝ ոչ» (տեսանյութ)

Քաղաքականություն
merdz

«Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի անդամները Արմավիրի մարզում են: Այսօր Մերձավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի տղամարդ զինվորական ծառայության վերաբերյալ հարց ուղղեց ներկաներին: «Զինված ուժերը ամենակարեւորն են ներկայիս պայմաններում: Մենք պատերազմական դրության մեջ ենք, ամեն րոպե պետք է պատրաստ լինենք, որ պաշտպանվենք: Թե հին օրենքի եւ թե սահմանադրության նոր նախագծում կա այլընտրանքային ծառայություն, բայց, ըստ իս, դա այլընտրանքային աշխատանք է, քանի որ եթե զինվորը զենք չի վերցնում, դա ծառայություն չէ: Ինչի՞ համար մեկի երեխան պետք է գնա, կանգնի, վիրավորվի, զոհվի, մյուսինը՝ ոչ: Այդ հարցն եմ ուզում պարզաբանեմ»: Հարցին պատասխանեց Հրայր Թովմասյանը. «Ամեն տարի մի քանի հազար զորակոչվողների մեջ ընդամենը 10-12 հոգի են, որ անցնում են այլընտրանքային ծառայության: Թող ոչ ոք չպատկերացնի, որ դա տանը նստած հանգիստ բան է: Նրանք այնպիսի աշխատանք են անում, որ մարդկանցից շատերը չէին անի՝ ծերանոցներում, հաշմանդամների հետ ունեն աշխատանք: Ազգային անվտանգության տեսանկյունից՝ շատ ավելի լավ է ունենալ նրանց այդ աշխատանքը կատարելիս, քան թե զենքը ձեռքին սահմանին կանգնած, որովհետեւ թշնամու հարձակվելու պահին չես իմանա, թե ինչ կանեն: Կարող են զենքը գցել, փախչել, այլ ուղղությամբ կրակել»: Ավելի ուշ կրքերը թեժացան: Պարզվեց՝ մերձավանցի տղամարդկանց մեծ մասը «այո»-ի կողմնակից է, եւ նրանք վեճի բռնվեցին Հրանտ Բագրատյանի եւ Ազատ Արշակյանի հետ: Իսկ կանայք, ահա, Վարդան Այվազյանի հետ զրույցում պնդում էին, որ ոչինչ դեպի լավը չի փոխվելու: Մանրամասներ՝ տեսանյութով