Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ է անում ձևավորել միասնական դիրքորոշում

Քաղաքականություն
888888888888

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ի թիվս այլ նախագծերի, ներկայացրեց ևս 2-ը, որ վերաբերում էին ԱԺ պատգամավորների նախաձեռնություններին։ Առաջինը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությունն էր, որով նա առաջարկում էր ԱԺ կանոնակարգ օրենքում կատարել փոփոխություններ։ Պատգամավորն առաջարկում էր, որ ամսվա մեջ ընդդիմադիր պատգամավորները մեկական գրավոր և բանավոր հարց ուղղեին կառավարությանը։ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ համանման նախագիծ քննարկվել է ԱԺ-ում Թևան Պողոսյանի կողմից, և կառավարությունը զերծ կմնա նախագծի քննարկումից՝ առաջարկելով պատգամավորներին այս հարցում ձևավորել միասնական դիրքորոշում։ Մյուս նախագիծը վերաբերում էր վարչական իրավախախտումների մասին օրենքին, որը ներկայացրել էր ԲՀԿ-ն և Էդմոն Մարուքյանը։ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս նախագծի վերաբերյալ կառավարությունը դարձյալ ձեռնպահ կմնա քննարկումներից, քանի որ մինչև տարեվերջ ԱԺ-ին են ներկայացնելու մի նախագիծ, որով կկարգավորեն նվազագույն տուգանքների չափը։