Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կանցկացվի գինու համտես-տոնավաճառ

Հասարակություն
2224f65e27c3350d589caab7e1b19ac8

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ: Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը: Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները: Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչև 21։00-ն: Սիրով հրավիրում ենք բոլորին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին