Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինը վերջապես որոշել է վերցնել երեխաներին ու հեռանալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled22

Տասը տարի շարունակ հոգեկան ու ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո կինը 3 ամիս առաջ որոշել է հավաքել իրերը, վերցնել երեխաներին ու հեռանալ ամուսնուց: Ամուսնական կյանքի ընթացքում   նա մի քանի անգամ հեռացել է տնից, ամուսինը խոստացել է ուղղվել, բայց ամեն անգամ նույնն է կրկնվել, դուստրն անգամ ինքնասպանության փորձ է արել: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների տվյալներով՝ Հայաստանում կանանց ավելի քանի 50 տոկոսը ենթարկվում է բռնության։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում ոստիկանությունը կանանց բռնության դեպքերի 471 զանգ է ստացել, ՀԿ-ները՝ ավելի քան 2000 զանգ: Այս տարի 7 կին արդեն սպանվել է ընտանեկան բռնության հետեւանքով։ Ընտանիքը կորցնելու ու հարեւան բարեկամների խոսակցության առիթ դառնալու վախը դեռ ստիպում է շատ կանանց լռել: Մանրամասն՝ տեսանյութով