Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Հայաստան»-ը՝ «իշխանամետ լրատվական աղբյուրների տարածած ապատեղեկատվության» մասին

Քաղաքականություն
norhayastan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Երևանում հանցավոր խմբավորման վնասազերծման հետ կապված լուրերի մասին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այն փորձերը, որոնց միջոցով իշխանությունների կողմից ուղղորդվող լրատվական աղբյուրները ձգտում են իր հետ կապել 2015 թ. նոյեմբերի 25-ին Երևանում բացահայտված հանցավոր խմբավորումը: Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել մեր ժողովրդին և ապակողմնորոշել միջազգային հանրությանը: Միևնույն ժամանակ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին խաղաղ ձևով համախմբվել Ազատության հրապարակում ու տեր կանգնել իր իրավունքներին:   «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ