Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք պաշտոնյաներից ոմանք նավթամթերք են ներկրում Իսլամական պետությունից. Մեդվեդեւ

Քաղաքականություն
bf69dbbbea548b02e96968e6a50536a1

Ռուսական օդանավը կործանելու թուրքական իշխանությունների անխոհեմ և հանցավոր գործողությունները հանգեցրել են երեք հետեւանքի` գրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ֆեյսբուքում. Առաջինը՝ սրել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, որը չի կարող արդարացվել ոչ մի շահագրգիռ առաջարկով, այդ թվում՝ պետական սահմանի պաշտպանությամբ։ Երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ակնհայտորեն ցույց է տալիս, որ աջակցում և պաշտպանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը, և դա  զարմանալի չէ, քանի որ  թուրք պաշտոնյաներից ոմանք  նավթամթերք են ներկրում հենց ԻՊ-ին պատկանող ընկերություններից։ Եվ երրորդ՝ խաթարվեցին Ռուս-թուրքական երկարամյա բարիդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսության և հումանիտար ոլորտում։ Այս ճեղքվածքը դժվար  կլինի լցնել։  Արդյունքում հնարավոր է հրաժարում մի շարք համատեղ և կարևոր  նախագծերից, որի արդյունքում թուրքական ընկերությունները կկորցնեն իրենց դիրքերը ռուսական շուկայում։