Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկոմատից ուրիշի քարտով գողություն անողը ներկայացել է մարմիններին

Հասարակություն
14647e9ee62b791874146a8acf79a622

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ավտոբուսի մեջ գողացված դրամապանակի մեջ եղել են պլաստիկ քարտեր, որոնցից մեկով Սեբաստիա փողոցում գտնվող բանկոմատից փորձ է արվել գումար կանխիկացնել։ Բանկից նախաքննական մարմինն ստացել է բանկոմատի վրա տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է մի երիտասարդ, ով փորձել է գումար կանխիկացնել։ Բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը միջոցներ էր ձեռնարկում՝ պարզելու տեսանյութում պատկերված անձի ինքնությունը: Այդ նպատակով 2015 թվականի նոյեմբերի 24-ին տարածվել է տվյալ տեսագրությունը։ Տեղեկացնում ենք, որ տեսագրության տարածումից հետո տվյալ երիտասարդն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և հերքել իր առնչությունը կատարված գողությանը։ Նրա ներկայացրած պատճառաբանության համաձայն՝ ինքը գործարք է կատարել իր քարտով։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին