Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում արգելվել է երկրից դուրս գալ

Քաղաքականություն
unnamed18

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ  Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին: Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է: Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա: Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի: Օմբուդսմենի աշխատակազմ