Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր նմաններին է վճարվում, որ էսօր դու ինձանից ավելի լավ մեքենա ես քշում» (տեսանյութ)

Քաղաքականություն
aa

ՀՀ իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի ճորտն են: Սահմանադրական փոփոխությունների շուրջ այսօր տեղի ունեցած բանավեճին ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին մեղադրեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Դուք վատ ու սխալ կարծիք ունեք Վենետիկի հանձնաժողովի մասին»,- նրան փորձեց հակադարձել Լեռնիկ Ալեքսանյանը: «Պաշտպանեք, պաշտպանեք, ճիշտ եք անում՝ վճարվում է, պաշտպանում եք»,- պատասխանեց Սոս Գիմիշյանը: Բանավեճը վերածվեց լեզվակռվի: Լեռնիկ Ալեքսանյանին այս հայտարարությունը վիրավորեց. «Ո՞ւմ է վճարում: Ձեր նմաններին է վճարվում, որ էսօր դու ինձանից ավելի լավ մեքենա ես քշում: Սոս Գիմիշյանը զարմացավ այս խոսքերից. «Ի՞նչ մեքենա, ես տրանսպորտով եմ եկել, դու ես մեքենայով եկել: Ես մեքենա չունեմ: Ուզո՞ւմ ես տունս-տեղս քեզ տամ, քոնը ինձ տուր»: Լեռնիկ Ալեքսանյանը դեմ չէր. «Պաժալուստա, փոխենք: Չի կարելի ծայրահեղ բաներ ասել»: Իսկ անդրադառնալով Սահմանադրության թերություններին՝ Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ իր համար կառավարման համակարգի փոփոխությունը որեւէ նշանակություն չունի. «Ամենասուր ու արդիական խնդիրները, որոնք այսօր մեր երկրի առջեւ կանգնած են, այս Սահմանադրությունը չի լուծում: Իշխանությունները Սահմանադրության հայեցակարգի մեջ ֆիքսել է, որ նախորդ Սահմանադրությունը չի գործել: Չի ասում՝ ինչու չի գործել, որովհետեւ իշխանությունը իշխանություն չի եղել: Սա էլ չի գործելու, քանի որ սա ավելի վատն է, քան Ռոբերտ Քոչարյանի բերած Սահմանադրությունը, իսկ այն ավելի վատն է, քան առաջինը»: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն այն համոզմանն է, որ խորհրդարանական համակարգը համայնքների ուժեղացման ավելի մեծ հնարավորություններ է տալիս. «Այսօր ուզենք թե չուզենք, մարզպետն ինքն իր վրա վերցնում է լիազորություններ, որոնք իրենը չեն. ստիպված է, քանի ուրիշը չկա: Դա վարչապետի գործն էլ չէ»: