Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԽ անդամը չի բացառում, որ իշխանությունը հանցախմբին կարող է կապել ընդդիմադիր շարժման հետ

Քաղաքականություն
ahabekich141

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան իրականացրած գործողության արդյունքում ԱԱԾ-ի և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևանում վնասազերծվել է զինված խմբավորում, հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք: Արդեն իսկ հնչում են մեկնաբանություններ, թե իշխանություններն այսպիսով փորձում են դեկտեմբերի 1-ից առաջ հիմք ստեղծել՝ «Նոր Հայաստան» շարժման նախատեսած հավաքը չեզոքացնելու համար. «Նման հանգամանքը չեմ բացառում, ռեժիմն ունակ է գնալ նման քայլերի»,- «Ա1+»-ին փոխանցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: Ըստ նրա՝ չի կարելի նաև բացառել, որ ընդամենը հայտնաբերվել է սովորական զինված խումբ: