A
A
Նորքի հանցավոր խմբի մեջ եղել են նաև կանայք. լուսանկարներ (տեսանյութ)
Քիչ առաջ Նորքում գտնվող մի առանձնատնից դուրս են բերել մի շարք ծանր հանցագործություններ պլանավորած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 6 տղամարդու: Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված։ Այս տարածքը խիստ հսկողության տակ է. ոստիկանությունը տարածք չի թողնում մտնել այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում այսօր բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: