Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի բացառվում, որ Ադրբեջանից հայախոս ահաբեկիչներ թափանցեն». Գ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
isagulyan1

«Ա1+ »-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այսօր Երեւանում վնասազերծված հանցավոր խմբավորման դեպքին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Եկենք սա դեռ որեւէ բանի հետ չկապենք: Ցավոք սրտի, այս քաղաքական գործընթացում Հայաստանում որոշակի լարում կա: Սպասենք հետաքննության արդյունքներին, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մեր քաղաքացիները պետք է շատ ուշադիր չլինեն, որովհետեւ գիտենք, որ Ադրբեջանում լավ հայախոս ադրբեջանցիներ կան, եւ չի բացառվում, որ լինեն իսլամական խմբավորման անդամներ եւ ներթափանցեն»: