Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրինովսկի. Եթե մենք հայերին թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, իրենք հաճույքով դա կանեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jirinovski

«Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և պետք է անել ուրիշի ձեռքերով:Հայերը ատում են թուրքերին, եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով  կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն այդ  ժամանակ Մոսկվան  չօգնեց, նա անցավ Թուրքիայի կողմը: Քրդերը սպասում են մեր օգնությանը. եթե մենք ասենք քրդերին, որ ճանաչում ենք իրենց անկախությունը, իսկ նրանց թիվը, ինչպես հայտնի է, հասնում է 20 մլն-ի, իսկ մայրաքաղաքն արդեն հայտնի է, դա Դիարբեքիրն է: Այսպիսիով՝ Արևելյան Անատոլիան  կդադարի որպես այդպիսին գոյություն ունենալ: Արդյունքում կունենանք անկախ Քրդստան և Մեծ Հայաստան»: Երեկ երեկոյան «Ռոսիա 1» հեռուստաալիքով տեղի ունեցած «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաբանավեճի շրջանակներում Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է հայերի մասին: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը: