Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
a1-shtanga

Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդներն առայժմ մեկ մեդալ են նվաճել:   Այս գիշեր կայացած 77 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում մեր ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167 կգ արդյունք եւ գրավեց 3-րդ տեղը՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 196 կգ ծանրաձողը եւ երկամարտի 363 կգ արդյունքով գրավեց  4-րդ հորիզոնականը՝ եգիպտացի Մոհամեդ Իհաբիին զիջելով բրոնզե մեդալը անձնական քաշով:   Այս քաշային կարգում հանդես եկած մեր մյուս մարզիկը, աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել 163 կգ ծանրաձողը եւ զրո ստացավ: