Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում սպանվել է «Անելիք» բանկի 32-ամյա իրավաբանը (տեսանյութ)

Հասարակություն
shamsh

Նոյեմբերի 24-ի երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երեւանի Կենտրոնում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Վարդանանց 14 հասցեում որսորդական հրացանից սպանվել է «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Լեռնիկի Աթանյանը: Դեպքի վայրում է նաեւ սպանվածի ավտոմեքենան` վթարի հետքերով: Ըստ նախնական վարկածի` ավտոմեքենան բախվել է տաքսի ավտոմեքենայի եւ բացառված չէ, որ հենց տաքսու վարորդն էլ որոսորդական հրացանից կրակել է: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ աշխատողներն ու քննիչները: Փաստինֆո