Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր կառույցներն են խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Քաղաքականություն
lragrox

Ո՞ր կառույցներն են խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը. «Լրագրողների միավորում» ՀԿ-ն հրապարակել է հարցումների արդյունքները «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հարցում է իրականացրել Հայաստանում գործող քառասուն լրատվամիջոցի ներկայացուցիչների շրջանում: Հարցման ընթացքում լրագրողները պատասխանել են հետևյալ հարցերին. 1. Ո՞ր նախարարությունն է խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: 2. Ո՞ր առընթեր մարմինն է խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը: Հարցմանը մասնակցած լրագրողների 50 տոկոսը պատասխանել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտել է Արտաքին գործերի նախարարությունը, 20 տոկոսը` Ֆինանսների նախարարությունը, 17.5 տոկոսը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Հարցման մասնակիցների 12.5 տոկոսը նշել է տարբեր նախարարություններ: «Ո՞ր առընթեր մարմինն է խախտել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» հարցին լրագրողների 35 տոկոսը պատասխանել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտել է Ազգային անվտանգության ծառայությունը, 10-ը տոկոսը նշել է, որ ՀՀ ոստիկանությունը, ևս 10 տոկոսը նշել է, որ օրենքը խախտել է Պետական գույքի կառավարման վարչությունը: Հարցվածների 45 տոկոսը նշել է տարբեր առընթեր մարմինների: Նշենք, որ հարցման ցանկում ընդգրկված չեն եղել ՀՀ նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Այս և մյուս պետական գերատեսչություններին «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կանդրադառնա այլ հարցումներով: «Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական  կազմակերպություն