Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԱՖ-ն իր նախորդ երեք պահանջներին ավելացրել է ևս երկուսը (տեսանյութ)

Հասարակություն
faf1

Հայկական առաջին ճակատ ՖԱՖ  շարժումն  այսօր երթ կազմակերպեց դեպի ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիա, իր երեք պահանջներին ավելացնելով ևս երկուսը։ Հիշեցնենք, որ նրանք պահաջում էին որ Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը ունենա փորձառու  գլխավոր մարզիչ։ Երկրորդը՝  ազգային թիմ հրավիրվեն ֆուտբոլիստներ՝ առանց ավելորդ հավակնոտության և երրորդ՝ ՀՀ ֆուտբոլի նախագահի հրաժարականը։ Այսօր ակցիայի մասնակիցները պահաջում են նաև ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի  գործադիր կոմիտեի կազմալուծումն ու տոմսերի էժանացումը։ ՖԱՖ երկրպագուներն այսօր ցանկացան ցուցապաստառներ ամրացնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներին, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին։ Այդ հարցում եղել է թեթևակի ընդհարում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ֆուտբոլասերներին կոչ  արեց չօգտագործել հրավառ, պայթուցիկ նյութեր և ցույցն անցկացնել խաղաղ։ ՖԱՖ-ի երկրպագուներն այս պահին գտնվում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց և հայտարարում են, որ կմնան այդտեղ այնքան ժամանակ, մինչև չստանան իրենց հարցերի պատասխանները։ faf2 unnamed (3) unnamed (4) MHM0100821 copy MHM0100820 copy MHM0100819 copy MHM0100823 copy