Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավում էր, որ էդպես էլ Ջուլիետ չխաղաց (տեսանյութ)

Մշակույթ
Untitled110

Բեմի տիրուհի, այսպիսին նրան գիտեին ընկերները, բարեկամները,  հարազատնները ու կհիշեն սերունդները։ 87 տարեկանում կյանքից հեռացավ հայ բեմի լեգենդ՝ Վարդուհի Վարդերեսյանը: Բազմաթիվ դերեր  ուներ դեռ  չխաղացած, որոնք այդպես էլ մնացին երազանք. «Ցավ է, որ դերն անցնում է կողքովդ ու դու չես խաղում, որ դու կարող ես բան ասել էդ դերով , դրանցից մեկը Ջուլիետն էր»։ Կանացի ու չկրկնվող կերպարը հաճախ էր ասում՝ կյանքը լի է տարօրինակություններով։ Փոքր տարիքում երազում էր Ռումինիայում Հայաստան գալու ու դերասանուհի դառնալու մասին։ Չէր էլ պատկերացնում, որ իր կյանքը կփոխի Համո Սահյանի գրած մի քառատող, որը արտասանելով հայտնվեց հայրենիքում. «Այդտեղ որոշվեց իմ բախտը, որովհետեւ եթե այդ բանը չարվեր, ճակատագիրս այլ ընթացք կունենար»: Արտիստիկ հայուհին երբեք ուշադրության պակաս չի ունեցել: Խոստովանում էր՝ մի լավատեսություն կար սրտում, որ երբեք չէր կորչում, սակայն վերջերս մի բանից էր խուսափում. «Կորչի հայելին, էլ չեմ ուզում նայել նրա մեջ, Բլանշ,  հիշեցի, նա միշտ չէր նայում, որ կնճիռները չերեւային։ Մանկության ամենահուզիչ դրվագը Վարդուհի Վարդերեսյանը իր տատի մահն էր համարում: Մայրն ասել էր աղջկան՝  տատիկը հրեշտակների գիրկն է գնացել։ Փոքրիկ Վարդուհին նեղացել էր՝ բա մեզ ինչո՞ւ չի տարել. «Հետո ես հասկացա, թե ինչ է հրեշտակների մոտ գնալը, դա կափարիչն է մարդու վրա,  վերջացած կյանք»: Ժողովրդական արտիստուհուն սիրում էր կյանքը, նա  կարող էր չծնվել,  բայց ծնվեց ուստի եւ ապրել է պետք. «Մահն իսկ լուծում ունի, կթաղես, բայց ապրել պետք է»: