Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օստիոպորոզի վտանգ՝ երկաթով հարստացված ալյուրում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Dolores

Ալյուրը երկաթի սուլֆատով հարստացնելը մարդու օրգանիզմում կարող է հանգեցնել օստիոպորոզ հիվանդության առաջացմանը, որը ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է: Կենսաբան Դոլորես Ղափանցյանը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, փաստում է, որ օստիոպորոզը պրոգրեսիվ աճող հիվանդություն է և ամբողջ աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում այնպիսի ծանր հիվանդությունների շարքում, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ուռուցքային հիվանդությունները և այլն: «Պարզվում է, որ մենք Հայաստանում ոչ մի հետազոտություն չունենք այս հիվանդության հետ կապված, մեզ հայտնի չէ ոչ մի թիվ կապված օստիոպորոզի տարածման և վտանգների մասին, ռիսկերի մասին: Պետք է շեշտեմ, որ երկաթն այն տարրն է, որ արգելում է նաև պղինձի և ցինկի ներծծումը օրգանիզմում, այսինքն՝ եթե մենք օրգանիզմում ունենք ցինկի պակաս, պղինձի պակաս, հիմա նաև ավելացնում ենք երկաթի սուլֆատի միջոցով կալցիումի պակասը, ստացվում է, որ մենք օստիոպորոզի ռիսկային գոտին շատ-շատ լայնացնում ենք: Ստացվում է, որ այս կերպ հնարավորություն ենք ստեղծում տվյալ հիվանդության համար, որ այն մարդկանց օրգանիզմում զարգանա»,-ասաց տիկին Ղափանցյանը և հավելեց, որ ռիսկային բարձր գոտում է գտնվում հատկապես եվրոպոիդ ռասսան: Մանրամասները՝ տեսանյութում