Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերջին երկու գավառամիտ, գեղցի նախագահներն իրենց ճաշակը փաթաթեցին մեր ժողովրդի վզին» (տեսանյութ)

Քաղաքականություն
hax

«Նոր Հայաստան» ճակատն այսօր հանդիպում էր կազմակերպել մտավորականության հետ՝ խոսելու սահմանադրական փոփոխությունների մասին: Հանդիպմանը ներկա էր երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով իր ելույթում անդրադարձավ բնապահպանությանը, լեզվի մաքրությանն ու իշխանությանը: «Երբ փոքր էինք, հաճախ էինք գնում Սեւանում լողանալու եւ ամեն տարի քարի տակից կարողանում էինք գյուրզաներ գտնել, որը շատ օգտակար օձ է: Մի օր լսեցի, որ մկները Հանրապետությունում շատացել եմ: Խոսքը մեր մոնումենտալ մկների մասին չէ: Ասացի՝ օձերին մի ոչնչացրեք, մկները չեն շատանա: Մենք այնքան տգետ ազգ ենք, որ լորտու են տեսնում, ասում են՝ օձ է, տալիս լապատկով սպանում են: Մենք չենք ճանաչում մեր հայրենի բնությունը, ինչ հարուստ բնություն ենք ունեցել եւ ինչ ունենք այսօր: «Այսօր ես նայում եմ մեր ժողովրդին եւ տեսնում, թե ոնց ա քոսոտել մեր ժողովուրդը, ոնց որ միտքը մեջից գնացած լինի: Գիտեք, երբ որ մարդուն ուզում են ծեծել, սկզբից դուխից են գցում, սկզբից հոգեբանորեն են կոտրում, հետո են խփում: Էս վերջին երկու գավառամիտ, թե գեղցի ասեմ, նախագահները իրենց ճաշակը փաթաթեցին մեր ժողովրդի վզին, որովհետեւ չտես, անգրագետ մարդիկ էին: Մեզ ընդամենը պետք են գրագետ մարդիկ: Գրագետ մարդը չի կարող չլինել հայրենասեր: Շատ խոսակցություններ են գնում, բայց ինչ ուզում է՝ լինի, նա գոնե գրագետ լիներ, գոնե բառը բառին կարողանար կապեր, որպեսզի ես հասկանայի, թե նա ինչ նախադասություն ա ասում հեռուստացույցով: Մարդիկ մեծացել են ստրկամիտ հոգեբանությամբ, որ եթե ռուսը չլինի, մենք էլ չենք լինի»: