Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կփոխհատուցվի քամիների հասցրած վնասը

Քաղաքականություն
2fef22a8c82a263c2afa3cd79772a72c

Կառավարության որոշմամբ` նոյեմբեր ամսին ուժեղ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասները վերացնելու նպատակով՝ ՀՀ ՏԿԱԻՆ-ին կառավարության պահեստային ֆոնդից կտրամադրվի 902 մլն 448 հազ դրամ: Վարչապետը նկատեց, որ պետք է թույլ տրվի շինարարությունն իրականացնել մեկ աղբյուրի, քանի որ մրցույթ հայտարարելու դեպքում, այն կտևի երկու ամիս. «Դա անիմաստ կլինի, քանի որ ինքս ականատես եմ եղել Արագածոտնի մարզում դպրոցների, բնակելի շենքերի, որոնց տանիքները լիովին չկան»: Հովիկ Աբրահամյանը հորդորեց նաեւ վերանայել ներկայացված գումարը. «Պետք է աջակցենք, բայց պետք է լինի օբյեկտիվ, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը մի քանի օրում մարզերում հաշվարկներ կկատարի»: