Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք չէ նմանեցնել իսլամն ու ահաբեկչությունը» (տեսանյութ)

Հասարակություն
ZBgmM7b4s4k

«Այն հանգամանքը, որ մի կողմում քրիստոնյա հասարակությունն է, մյուս կողմում՝ մահմեդականները, մարդկանց մոտ անջրպետ է ստեղծում, որ աշխարհում տեղի ունեցող ահաբեկչությունները մուսուլմանության հետևանքն է: Իրականում, այդ անջրպետն արհեստական է»,-ասում է սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը` խոսելով իսլամը որպես կրո՞ն, թե՞ մոլեռանդություն և  իսլամադավան ծայրահեղականների կողմից  իրականացվող ահաբեկչությունների մասին: Ըստ նրա՝ նման ահաբեկչությունները  կարելի է ակնկալել միայն իսլամիստ ծայրահեղականներից կամ դրանց աղանդավորական կազմակերպություններից: «Մենք ջիհադ ասելով անմիջապես հասկանում ենք տեռորը կամ պատերազմ ընդդեմ այլադավանների կամ այլ կրոնի ներկայացուցիչների, ինչը միանշանակ պետք է  ընդգծել, որ  բուն մուսուլմանական կրոնի ուղղությունը չի կամ ուղղափառ մուսուլմանությունը նման առաքելություն երբեք չի ստանձնել: Պետք չի անմիջապես այդ տեռորները , որ տեղի են ունենում մուսուլմանական տարբեր կազմակերպությունների կողմից,  անմիջապես տարածել ամբողջ մուսուլմանության վրա: Իրականում դա սխալ մոտեցում է»,-նշում է քահանան: Նրա խոսքերով՝ ուղղափառ մուսուլմանները իրենց վարդապետությամբ՝ ջիհադ ասելով նկատի ունեն իրենց անձնական կյանքը սրբագրել, մաքրագրել իրենց կրոնի սկզբունքներին համաձայն:   Մանրամասները՝ տեսանյութում: