Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյան. էլեկտրաէներգիայի սակագինը 4 դրամով կարելի է նվազեցնել (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled61

Այսօր ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Արամ Մանուկյան էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հարց ուղղեց կառավարությանը. «ՀԷՑ-ի վաճառքից հետո միայն Երեւանում, միայն մեկ ամսվա ընթացքում շուրջ 120 միլիոն դրամ կորստից, ստվերից գումար է  ավելացել վճարումների մեջ, որը կազմում է մոտավորապես 3 միլիոն կիլովատ ժամ: Մեր նախնական հաշվարկներով՝ կորուստները  2-3 տոկոսով կրճատվելու հիմքեր կան/ Տվյալներն այսպիսին են՝ 1 տոկոս կորուստների կրճատումը 2,5 միլիարդ դրամ է կամ մոտ 5,5 միլիոն դոլար: Այս հաշվարկից ելնելով՝  տարվա ընթացքում միջինը 18 միլիոն դոլար կարող է ստվերից կամ կորուստներից  քչանա, եւ մուծումներ արվի: Սա հիմք է հանդիսանում, որ միայն Երեւանի դեպքում 1,8-2 դրամ կարող է իջնել սկագինը,  իսկ հանրապետության կտրվածքով՝  4 դրամով: Հնարավո՞ր է, որպեսզի նշված գործոնների հիման վրա հայտ ներկայացնեք՝ հոսնաքի գինը իջեցնելու համար»: Հարցին ի պատասխան՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց. «Ոչ, հնարավոր չենք համարում, որովհետեւ ձեր կողմից հայտարարված կորուստների կրճատումը հիմնավորված չէ, փաստաթղթավորված չէ: Եթե կան կորուստներ, ապա դրանք հաստատված չեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից»: