Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք քաղաքական շոու-բիզնեսի տիրուհին եք. Աշոտյանը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled51

ԱԺ նիստում հարց ու պատասխանի ժամանակ Զարուհի Փոստանջյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ նա Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում է վարում: Հարցին ի պատասխան՝ Աշոտյանն ասաց. «Հարցադրումը կապ չունի ԿԳ նախարարի գործունեության կամ կառավարության հետ, եւ ես  ունեի բոլոր իրավունքները չպատասխանելու, սակայն, քանզի չեմ կարող մերժել տիկնոջը, կպատասխանեմ: Հանրային հեռուստաընկերությունից ստացել եմ առաջարկ, որն ընդունել եմ: Ես հասկանում եմ՝ ինչու եք դուք վրդովված, գուցե դուք էլ եք մտածում, որմի օր կհայտնվեք մեր տաղավարում: Դուք հայկական քաղաքական շոու-բիզնեսում ձեր տեղն ունեք եւ դրա տիրուհին եք, ուրախ ենք, որ նման աստղ կունենանք մեր տաղավարում»: