Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի ընտանիքի չմուծած հարկերի մասին լուրը կառավարությունը չի ճշտի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled31

ԱԺ նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ  Փաշինյանը հարց ուղղեց Կառավարությանը՝ հորդորելով զբաղվել օդում կախված մի շարք լուրերով. «Տարիներ ի վեր շարունակվում են օդում կախված լինել լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների չմուծած հարկերի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե հեռուստատեսային գովազդը տնօրինում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ավելին, ասվում է, որ փողի կեսը պատկանում է նրան: Նաեւ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում, որոնք իրեն դուր են գալիս: Հորդորում եմ վարչապետին՝ մինչեւ վերջ ստուգել լուրերի իսկությունը եւ բաց ներկայացել բոլորին: Ինչքա՞ն ժամանակում Կառավարությունը կճշտի լուրերը»: Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ նշելով. «Չստուգված լուրերը պահեք ձեր մեջ, իսկ եթե փաստեր ունեք, ապա դիմեք իրավապահ մարմիններին: Նման առաջարկություն կառավարությունը չի ընդունում»: