Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին...». Զ. Փոստանջյանը անեկդոտ պատմեց (տեսանյութ)

Քաղաքականություն
-yUCF6uXmK8

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկանդալային հայտարարություններ արեց իր ելույթում: Նա նախ ասաց, որ եկող տարի ՀՀ-ում աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանալու, այլեւ առաջին սպառման ապրանքների գներն են բարձրանալու. «Բյուջեն ճեղքվածք է ունենալու, դեպի բացասականն է գնալու մեր կյանքը»: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց, որ մինչ բյուջեի նախագիծն ուժի մեջ մտնի, ունենք հանրաքվե, որով, ըստ նրա, եւս մեկ անգամ ամբողջ ՀՀ-ն ենթարկվելու է ցնցումների. «Այս համատարած աղքատության պայմաններում անցկացնել նման միջոցառում, ուղղակի դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ: Դրան գումարվել է նաեւ հեռուստատեսային շոուն, որտեղ երկրի կարեւոր հարցերը կրկեսի նման են մատուցվում ժողովրդին: Պետությունն ու իրենց պաշտոնավարումը թատրոնի են վերածել, թատրոնի ղեկավար Սերժ Սարգսյանը փորձում է այդ թատրոնը կյանքի կոչել, որ ՀՀ-ում մարդ չմնա՝ թատրոնի դահլիճում ունկնդիրներ չլինեն»: Այնուհետեւ, նա սկսեց սոցիալական ցանցերում լայն տարածում գտած դեւի մասին անեկդոտի մոտիվներով մի անեկդոտ էլ ինքը պատմել. «Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրերին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երեւի ճիշտը դա է, դրա համար երեւի դեւը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դեւը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դեւը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լեւոն եղբայրը: Նա դեւին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, այո՞-ն է ճիշտ, թե ոչ-ը, դեւն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս»: Այս ընթացքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարբերաբար փորձում էր միջամտել նրան՝ զսպվածության կոչ անելով. «Զառա ջան, ինչո՞ւ ես այս թատրոնը կազմակերպել»: Զարուհի Փոստանջյանն, առանց ուշադրություն դարձելու նրա խոսքերին, շարունակեց. «Մենք պետք է ստանձնենք դեւի պարտականությունը ու կուլ տանք Սարգսյան եղբայրներին, ուրիշ բան չի մնացել: Դեկտեմբերի 1-ից սկսենք կուլ տալու գործընթացը. եթե չանենք, իրենք են մեզ կուլ տալու, դեւի փոխատեղում պետք է տեղի ունենա, դեւի կրողը ժողովուրդը պետք է դառնա: Սերժ Սարգսյանն իր եղբայրների հետ միասին մեզ, մեր ռեսուրսներն ու երեխաներին ուզում է կուլ տալ: Կոչս հետեւյալն է՝ մեր դիմացը դեւ է կանգնած, մենք էլ դեւ դառնանք ու դուրս գանք, կուլ տանք բոլորին: Մեր վարքագիծը պետք է լինի դեւի վարքագիծ»: «Ձեր կոչերով ժողովուրդը ոչ դեւ է դառնալու, ոչ էլ կողմ է դրան: Միգուցե դուք եք դեւը, չգիտեմ»,- վերջում արձագանքեց Հերմինե Նաղդալյանը: