Հայ բիզնես-լեդիների հաջողության միակ գրավականը (տեսանյութ)

Հայաստանում աշխատող կանանց միայն 1 տոկոսն է ձեռնարկություն ղեկավարում, այն էլ՝ բազմաթիվ դժվարություններով։

ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշում է խնդիրները. «Բուն ձեռներեցության ոլորտում կանանց համար ես կառանձնացնեի շուկաների սահմանափակումը, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների սահմանափակման խնդիրը»։

Ձեռներեց Գայանե Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրներ են հարուցում հարկային օրենքները, բացի այդ, սպառումն էլ ընկել է. «Բարդ է այսօր Հայաստանում պահել աշխատողներ ու վարել բիզնես»։

«Հայաստանում պետական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը կանանց ձեռնարկության զարգացմանը» քննարկմանը ներկա հայ բիզնես-լեդիները իրենց գործի զարգացման գլխավոր խոչընդոտը հենց աջակցության պակասն են համարում:

Երիտասարդ գործարար Գայանե Սիմոնյանը ընդամենը 1 տարի է, ինչ բիզնես ոլորտում է: Նա մեծ ցանկություն ունի Սպիտակ քաղաքում գործող իր մեղրամոմերի արտադրամասը տեղափոխել Երեւան, սակայն կան դժվարություններ։

Այս կանայք վստահեցնում են՝ պատրաստ են ամեն կերպ պահպանել իրենց գործը: Չնայած բազմաթիվ խոչընդոտների, կարծում են, որ ունեն հաջողության յուրահատուկ գրավական՝ բոլոր հարցերը ժպիտով լուծելու կարողություն:

Մանրամասներ՝ տեսանյութով