G-shop-ն ընդունեց իր առաջին պատվիրատուներին
Հոկտեմբերի 31-ին մարդկանց առաջ իր դռները բացեց Գլոբբինգ-ի ինովացիոն խանութը՝ Ջի-շոփը և հնարավորություն ստեղծեց, գտնվելով Հայաստանում, գնումներ կատարել աշխարհի ցանկացած երկրից ու խանութից: Այսօր՝ 6 օր անց տրամադրությունը կրկին տոնական է. իրենց գնումներն են ստանում առաջին պատվիրատուները: Նրանցից առավել խանդավառ է Ջի-շոփ-ի անձնակազմը: Չէ որ յուրաքանչյուր ստացված ու բացված գնում յուրօրինակ գոհունակություն է պատճառում պատվիրատուին, իսկ գոհունակությունը կրկնակի է, երբ դու ես պարգևում այդ զգացողությունը: Հետաքրքիր զուգադիպությամբ Մաշտոցի 43 հասցեում գտնվող խանութ այցելած առաջին մի քանի պատվիրատուները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին: Մի քանիսը Հայաստանում չէին գտել իրենց ուզածը, մյուսներն էլ չէին ցանկացել իրական արժեքից ավել վճարել: Զրուցեցինք նրանցից մեկի՝ Աննա Նիկողոսյանի հետ, ով նշեց, որ միշտ ցանկացել է օգտվել ԱՄՆ խանութներից, սակայն առ այսօր դա գրեթե անհնար էր: << Այնտեղ ընտրությունը անսահման է, իսկ որակը՝ անհամեմատելի բարձր: Գներն էլ երբ համեմատում ես, համոզվում ես, որ անիմաստ է այստեղ որևէ բան առնելը: Երևի այսուհետ միայն շատ շտապ դեպքերում այստեղի խանութներից օգտվեմ: Չնայած, հաշվի առնելով, որ գնումս Գլոբբինգ-ի հետ ստացա 7 օրում՝ դրա կարիքն էլ կարող է չլինել:>> Զարուհի Մարկոսյանն էլ նշեց, որ Ջի-շոփ-ը հայտնագործություն էր իր համար: << միշտ վախեցել եմ դրսից պատվիրել, չնայած տեսնում էի՝ որքան շահավետ կարող էր լինել ինձ համար դա: Անգլերեն լավ չգիտեմ ու, անկեղծ ասած, գնումների ընթացքը փոքր ինչ վախեցնում էր ինձ: Մտածում էի ,որ եթե գնումս չստանամ, չեմ իմանա ինչ անել: Շատ ուրախացա, երբ ընկերուհիս պատմեց Ջի-շոփ-ի մասին և որ բոլոր գնումներն ապահովագրված են: Այստեղ աղջիկները բացատրեցին, որ եթե նույնիսկ խնդիր ծագի առաքման ընթացքում, օրինակ գնումս վնասվի, ես կսանամ գնման ու առաքման ողջ գումարը: Պարզապես նրանց ասացի, որ կարմիր պայուսակ եմ ուզում: Միասին ընտրեցինք, վճարումն էլ կանխիկ արեցի և վերջ: Երեկ հաղորդագրություն ստացա, որ գնումս Հայաստանում է: Այսօր եկա ստանալու ու համ էլ կոշիկ գնեցի: Ասացին, որ եթե ոտքիս չլինի, կարող եմ վերադարձնել Ջի- շոփում: Շատ հարմար է:>> Իսկ նրանց համար ովքեր նոր են լսում այս նորարարական խանութի մասին նշենք, որ այցելելով Մաշտոցի , նրանք կարող են՝ - Գնել ցանկացած բան, աշխարհի ցանկացած խանութից - Լինել ապահովագրված տհաճ անակնկալներից /Գլոբբինգ-ը կրում է , 100% պատասխանատվություն Ջի-շոփ-ում արված գնումների ամբողջականության և համապատասխանության համար / - Ստանալ օգնություն գնումը իրականացնելիս / Գնման և առաքման ողջ գործընթացը կազմակերպում են Ջի-շոփ-ի աշխատակիցները/ - Օգտվել առաքման երկու եղանակից՝ օդային 7-10 աշխատանքային օր և ծովային 60 օրացուցային օր, ինչը հնարավոր է դարձնում գնել չափսով մեծ իրեր ևս - Վճարել նաև կանխիկ - Ստանալ ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն Այսօր Գլոբբինգ-ը կատարեց իր հիմնական առաքելությունը՝ ապրանքը պատվիրատուին հասցնել անվնաս և սեղմ ժամկետներում: Office: (+374) 60 757 371