Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Աբրահամյանը Ապարանում Այո քարոզողներին. «Հըն, կարո՞ւմ եք համոզեք» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-10

«ԱՅՈ եւ ՈՉ»  ռեալիթի շոուի ժամանակ անսպասելի  Ապարան ժամանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի եւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ: Նա հայտարարեց, որ եկել է օգնելու այն մարդկանց, որոնք տուժել են երեկ գիշեր տեղի ունեցած  քամուց ու անձրեւից: Ապարանցիները առիթը բաց չթողնելով՝ վարչապետին պատմեցին իրենց բոլոր խնդիրների մասին: «Գնանք նայենք, որոշենք ինչ ենք անում»,- բոլորին ասում էր վարչապետը: Հետո դիմելով «Այո» եւ «Ոչ» քարոզողներին՝ ժպտալով ասաց. «Հըն կարո՞ւմ եք համոզեք»,- եւ հավելեց. «Ֆորմատը շատ ճիշտ է, տեղում լսում եք մարդկանց, աշխատե՛ք ականջալուր լինել»: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դիմելով վարչապետին՝ ասաց. «Մարդկանց հետ խոսում ենք, համակարգային փոփոխությունների կարիք կա»: «Հա, մարդիկ սուր հարցադրումներ են անում, ես էլ եմ լսում, իսկապես կա փոփոխությունների կարիք»,- պատասխանեց վարչապետը: Վարչապետը խոստացավ այսօր շրջել Ապարանում եւ մոտակա գյուղերում՝ վնասի չափերը ճշտելու համար: