Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրավիատա»-ն՝ նոր մոտեցմամբ (տեսանյութ)

Մշակույթ
Opera

Շատ ենք խոսել: Խոսելու փոխարեն աշխատել է պետք,  ու աշխատանքի արդյունքով եկեք դատենք», - ասում է հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանն ու անցնում դահլիճ: Գլխավոր փորձն է: Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երևանյան հանդիսատեսը կվայելի Վերդիի «Տրավիատա»-ն՝ հրավիրյալ դիրիժոր, Ջիանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ, որը համագործակցում է աշխարհի հեղինակավոր նվագախմբերի հետ: Ջիանլուկա Մարչիանոն ղեկավարել է Զագրեբի օպերային թատրոնի նվագախումբը, զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատրոնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Փորձերը տևել են մեկ շաբաթ ընդհամենը, սակայն  հրավիրյալ դիրիժորը, կարծես թե, արդյունքից գոհ է: «Երաժշտական ազգ եք,- ասում է: Հիանալի երաժիշտներ ունեք, երգիչներ: Կարևոր է, որ հիանալի ձայնային տվյալներից բացի նրանք իտալերենի ճիշտ առոգանություն ունեն: Վիոլետի դերակատարուհի Հասմիկ Թորոսյանի համար դերերգը մեծ պատասխանատվություն է : Նոյեմբերի  19-ին  Ջիանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ կներկայացվի Վերդիի «Տրուբադուրը»: