Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան է ԿԲ փոխնախագահի աշխատավարձը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
b01e3009ed406e99f74320a8532bf345

ԱԺ-ն այսօր քվեարկեց ու ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ավելացնել ԿԲ եւս մեկ տեղակալ, եւս ընդունվեց 68 կողմ,  5 դեմ,  31 ձեռնպահ ձաւյների հարաբերակցությամբ: Մինչ քվեարկությունը, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, թե տեղակալները կստանան նույնչափ աշխատավարձ։ Ավելի ուշ, ըստ նրա, դեռեւս միակ տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել է, թե ստանում է 1 մլն 3 հարյուր հազար դրամ աշխատավարձ. «Նա կամ ստել է, կամ իր համար անհայտ անհամապատասխանություն է առաջացել, որովհետև ըստ իր հայտարարագրի՝ աշխատավարձն իրականում կազմում է 2 միլիոն դրամ»: