Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ու Ադրբեջանի հարցերը՝ Թուրքիայի ընտրություններում

Քաղաքականություն
turkey-nkar

Արդյո՞ք Ադրբեջանն ու նրա լոբբին ունեն ազդեցություն Թուրքիայի քաղաքականության վրա՝ Հայաստանի ուղղությամբ: Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի/Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելի կարծիքով՝ Թուրքիայի վրա ադրբեջանական ազդեցության մասին խոսելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր գործոնի համադրություն: «Դրանցից մեկը՝ ներկայիս քաղաքական ղեկավարության՝ երկրի ազգային շահերի  գնահատականն է: Մեկ այլ գործոն է՝ հասարակության լայն հատվածի  զգացմունքներն ու շահերը: Թուրքիան ունի առավելություն Ռուսաստանի նկատմամբ  իր տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցության մեջ: Մի շարք ոլորտներում  Բաքվի համար Թուրքիայի  առաջնահերթության  պատճառով, առաջին հերթին էներգետիկայի եւ փափուկ ուժերի ոլորտներում»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշում է վերլուծաբանը: Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ էլ քաղաքական ուժերի օրակարգում տեղ չի գտնվել Ադրբեջանի կամ Հայաստանի հարցերի համար. «Դրանք չեն բարձրացվել քարոզարշավի ընթացքում. Օրակարգը լի է շատ ավելի հրատապ խնդիրներով: Փորձագետի պնդմամբ՝ Թուրքիա – Ադրբեջան հարաբերությունների մասին խոսելիս պետք է չանտեսել տնտեսական կապերը. «Կան պարզ տնտեսական շահեր՝ Թուրքիան խոշորագույն ներդրողն է Ադրբեջանի  ոչ էներգետիկ ոլորտում, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հանդիսանում է առաջատար օտարերկրյա ներդրողը Թուրքիայում, և Ադրբեջանը վաճառում է Թուրքիային բնական գազ ամենացածր գնով համեմատած այլ մատակարարների հետ: Դարձյալ այս իրողությունների լույսի ներքո, «լոբբինգ»  բառը ինձ թվում է ռեդուկցիոնիստական»,- նշում է Նիգյար Գյոքսելը: Նրա պնդմամբ՝ փոքրաթիվ չէ Թուրքիայի բնակչության այն հատվածը, որի կարծիքով Թուրքիայի քաղաքականությունը պետք է լինի ավելի քիչ կախված Բաքվից, և լիակատար համաձայնությունը Բաքվի հետ զրկում է  Թուրքիային  խաղացողի դերից: «Սակայն կարճաժամկետ հեռանկարում քիչ հավանական է, որ այս կարծիքը կձևափոխի թուրքական քաղաքականության պարամետրերը»,- հավելում է թուրք վերլուծաբանը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ: