Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ կարծում, որ ձեր ամուսինը թողնի, որպեսզի դուք թանաքոտեք ձեր մատը. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
photo8

Մարզպետների ներգրավումը «Այո»-ի քարոզարշավի մեջ Գալուստ Սահակյանի համար վարչական ռեսուրսի օգտագործում չէ. «Որ քաղաքական ուժը ինչպիսի ռեսուրսներ ունի, այդ ռեսուրսներով էլ հանդես է գալիս»,- ասում է ԱԺ նախագահը: Գալուստ Սահակյանն այսօր չհերքեց, որ «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է գործարար պատգամավորների հետ եւ էլի է հանդիպելու: Լրագրողներին հետաքրքրում է՝ տվե՞լ է վարչապետը հանձնարարական ապահովել 700 հազար «Այո». «Որեւէ մեկի վրա թիվ չկա դրված, առավելեւս իմ վրա»: Ազգային Ժողովի նախագահը մտավախություն չունի, որ 700 հազար ձայն կհավաքվի, տարիներ շարունակ Հանրապետականը խնդիր չի ունեցել ձայներ հավաքելու հարցում. «Այս պահին ավելի ակտիվ ենք եւ կարծում եմ, որ մեր, մասնավորապես պատգամավորներն իրենց ձայներին հարիր կկարողանան քարոզչության միջոցով իրենց ժողովրդին համոզել»: Ի դեպ, խորհրդարանի ղեկավարն անդրադարձավ նաեւ նույնականացման քարտ ունեցողների քվեարկության իրավունքն իրացնելու համար հանրաքվեի բոլոր մասնակիցների մատները քվեարկության պահին թանաքոտելու գաղափարին, որին կողմ է խորհրդարանի 6 կուսակցություններից 5-ը. «Լեւոն Զուրաբյանին մի լսեք, որ 5 խմբակցություն, որովհետեւ ինքը հիմա թանաքի քաղաքական մեկնաբանն է դարձել: Ես չեմ կարծում, որ ձեր ամուսինը թողնի, որպեսզի դուք թանաքոտեք ձեր մատը, եւ էնտեղ մի տղամարդ ձեր ձեռքը բռնի ու տեսնի էդ թանաքը կա, թե չկա: Անձնագրում կարելի է, հարկերը կարելի է բարձրացնել, կարելի է իջեցնել, բայց մարդու մարմինն իրենն է, իր սեփականությունն է, էդտեղ պետությունն անելիք չունի: -Բայց մատը բռնելու մեջ ի՞նչ կա, պարոն Սահակյան: -Խանդ, խանդ, քունը երեւի սովոր է, չի խանդի, բայց մյուսներինը կխանդի»: