Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատենադարանին հարող տարածքը առժամանակ տրամադրվել է Հիմնադիր խորհրդարանին

Քաղաքականություն
ac8e24ed9893b0ab0efbfbb5d8262c49

Նոյեմբերի 11-ից մինչեւ 23-ը Մատենադարանին հարող տարածքը տրամադրվել է Հիմնադիր խորհրդարանին: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել այդ օրերին՝ ժամը 17.30-23.00 Մատենադարանին հարող տարածքում հավաքի եւ հավաքի ընթացքում՝ ժ.20.00-22.30 Մատենադարանին հարող տարածք–Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա պողոտա–Տերյան փողոց–Կորյունի փողոց–Մատենադարանին հարող տարածք երթուղով երթի անցկացումը: «Մատենադարանում հավաք- երթ ենք նախատեսում սահմանադրական փոփոխությունների հետ կապված, քանի որ գիտակցում ենք, թե ինչ վտանգ կարող է ունենալ այն երկրի համար, նաեւ իրազեկման նպատակ ունի»,- «Ա1+»-ին ասաց իրազեկում ներկայացրած Հիմնադիր խորհրդարանի անդամ Հարություն Աղլամազյանը: Նրա խոսքերով՝ խաղաղ հավաք է լինելու, եւ որեւէ պատճառ չկար, որ Երեւանի քաղաքապետարանը մերժեր: Ի դեպ, Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել նաեւ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի իրազեկումը՝ նոյեմբերի 20-ին՝ ժամը 14.00-23.00-ն Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան փողոց- Հանրապետության հրապարակ- Նալբանդյան փողոց- Թումանյան փողոց- Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: