Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
e6aQuM3DUFk

ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի վերաբերյալ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի եզրափակիչ ելույթը հուզել էր խորհրդարանում շատերին: Նա նախ դիմեց այժմ իրեն լսող իր վաթսուն աշխատակցին, որոնք հիմա ցավով են ընդունում այս գործընթացը. «Արդյոք վիրավորական ու ցավալի՞ էր այն ինձ համար, ծա՞նր էին արդյոք առանձին անարդար քննադատություններ: Ես շնորհակալ եմ բազմաթիվ այն քաղաքացիներին, որոնք գրում էին ինձ այս օրերին, որ ծանր չտանեմ, զուտ մարդկայնորեն վատ էին զգում: Ուզում եմ հանգստացնել իմ ընտանիքի անդամներին՝ ես ինձ վատ չեմ զգում: Ծանր էր, ընդունում եմ, սակայն ոչ թե քննադատությունը, բանավեճը, որի ընթացքում նաեւ շատ խելացի խորհուրդներ եղան, ծանր էր անարդարությունը: Ես չեմ պատրաստվում անհատական հակադարձել բազմաթիվ հնչած խայթոցներին, կսմիթներին, երանգավորված ուղղորդումների, որ այլ տպավորություններ չստեղծվեն: Ես դրանց ամփոփված տեսքով կանդրադառնամ»: Նա առաջին հերթին անդրադարձավ այն հայտարարություններին, թե ինքը թույլ է, քանի որ երիտասարդ է. «Ուզում եմ այս դահլիճում ասել՝ երիտասարդությունը բոլոր եղած թերություններից ամենափոքրն է: Իր խոսքերով՝ նա արել է առավելագույնը իր պաշտոնավարման ընթացքում. «Մի փոքր պատշաճ չէ անել այդ համեմատությունը, սակայն ուզում եմ խոսել Սախարովի մասին՝ սպիտակ մազերով, ճաղատ, ինչպես որ ուզում էին լինեի ես. մարդը կանգնած խոսում էր մեկ այլ ամբիոնից ու այնտեղ էլ կային մարդիկ, որոնք անարդարացիորեն ոտքերն ու լեզուներն էին դոփում, որ լռեցնեն նրան: Այստեղ էլ կան մարդիկ, որոնք փորձում են շեղել, լռեցնել ինձ»: Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթին, որը վիրավորանքներով ու հեգնանքով էր լցված օմբուդսմենի հասցեին. «Լսելով բոլոր ելույթները՝ այսուհետեւ բոլոր 130 պատգամավորը ինձ համար մի կողմ, մեկը՝ այլ, խոսքը վերաբերում է տասնիններորդ համարի տակ հերթագրված պատգամավորին, որն իրեն դրսեւորեց պատգամավորական, մարդկային բոլոր էթիկայի կանոնների դեմ, քանի որ քննադատությունն էլ ունի իր սահման»: Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ իր ելույթը հաշվարկված վրդովմունք է. «Կային ելույթներ, որտեղ ասվածներն ինձ դուր չեկան, կար անարդարություն, սակայն որեւէ մեկը չուներ վատ ու կեղտոտ մոտիվացիա: Դրա համար ես խոսում եմ հարյուր երեսուն պատգամավորի եւ մեկի մասին, որը անում է ոչ բարոյական աշխատանք ու կատարում է որոշակի պատվեր: Ես բացատրեմ իմ խոսքի իմաստը՝ ես անձնական թշնամիներ չունեմ այս դահլիճում, նույնիսկ այդ մեկի հետ, սակայն եթե մարդը իջնում է այդ մակարդակի ու նման ելույթ ունենում, ուրեմն նշանակում է նրա հետեւում կանգնած ինչ-որ մեկի ոտքը տրորել եմ: Ես գիտեմ այն ոտքը, որ ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»: «Դաաաաա, պարոն Անդրեասյան, ուզում եմ վստահեցնել, որ դուք այստեղ թիմ ունեք, թե ընդդիմության, թե իշխանության կողմից, որոնք ձեզ ձայն են տվել ու դուք օմբուդսմեն եք»,- նրա ելույթի ժամանակ հուզված, ապա՝ ապշած հայտարարեց ԱԺ փոխնախարար Հերմինե Նաղդալյանը: Օմբուդսմենի ելույթի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը դահլիճում չէր:  Կարեն Անդրեասյանը նիստից հետո հուզված հեռացավ ԱԺ-ից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: ՄԻՊ 2014թ. զեկույցն ընդունվեց ի գիտություն: